Posted in Անգլերեն

Letter Pp

Pig 🐖, Pen 🖊,  Pencil ✏️.

This is Aram. He has not a pencil. He has a big pen. Aram’s pen is in the bag.

This is Nelli. She is a little girl. Nelli has a small( փոքր) picture. Nelli’s nice picture is on the wall (  պատ).

This is Dad. He has a pig. Dad’s  pig is under the tree.

Posted in Անգլերեն

Letter Ww

Wolf 🐺, Watch ⌚️,  Wig , Wheel 🛞,  Woman 👩.

Where is it ? – Որտե՞ղ  է այն։

  •  What is it? It is a wolf.

Where is it? It is under the tree.

  • What is it? It is a cup.

Where is it? It is on the table.

  • What is it? It is a dog.

Where is it? It is under the chair.

Posted in Ընթերցարան

Հոգատար ծիծեռնակը

(Հորինուկ)

Կար- չկար մի  խելոք ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն շինել: Մի անգամ նա որոշեց բույն շինել և սկսեց շյուղեր հավաքել։ Նա հավաքում էր և երգում։ Նա  շատ արագ սկսեց բույն պատրաստել և ավարտել , որովհետև իր ճուտիկները բույն չունեին։ Նա շատ շատ էր սիրում իր ճուտիկներին։

Posted in Ընթերցարան

Փոթորիկ

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ
ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով,
և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն
այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց: Continue reading “Փոթորիկ”

Posted in Uncategorized

Հիշողություն

(Ղազարոս Աղայան)

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել

Եվ շատ անգամ կարկատել,

Բայց այս անգամ վերադարձին

Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում: Continue reading “Հիշողություն”

Posted in Ընթերցարան

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:
Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: Continue reading “Մեծ գյուտարարը”

Posted in Անգլերեն

Letter Uu, Qq

Umbrella 🌂 , Sun 🌞,  Run 🏃‍♀️,  Under .

Queen 👸, Quilt.

q + u = qu

  • in – մեջ 
  • on –  վրա
  • under –   տակ
  1. This is a doll. It is Annie’s  doll.  Annie’s doll is on the chair.
  2. This is a red car. It is Armen’s red car. He is in the car.
  3. This is Ben. He is under the umbrella.
Posted in Ընթերցարան, Uncategorized

Խոտի գանգատը

Մի անգամ ես կարողացա լսել ,թե ինչպես է գանգատվում խոտը։ Նրանք գանգատվում էին մարդկանցից,  նրանք ասում էին, որ մարդիկ շատ անզգույշ են, շատ վատ են վերաբերվում իրենց, չեն ափսոսում, չեն խղճում։ Նրանք ասում էին, որ մարդիկ իրենց լավ չեն վերաբերվում,  գալիս են նստում են խոտերի վրա, ջարդում են , փչացնում , կոտրում են իրենց։ Երեխաները խաղում են, վազվզում են խոտերի վրա և փչացնում մեզ։Այնպես կուցեինք մեզ պահեին, խնամեին և զգույշ վերաբերվեին։

Posted in Ընթերցարան

Տարօրինակ հարցեր

  • Ինչո՞ւ  դուռը տուն ունի։
  • Ինչո՞ւ պոչը ձուկ ունի։
  • Ինչո՞ւ մատը ձեռք ունի։
  • Ինչո՞ւ տերևը ծառ ունի։
  • Ինչո՞ւ գույնը երկինք ունի։
  • Ինչո՞ւ թերթը գիրք ունի։
  • Ինչո՞ւ թևը թիթեռ ունի։
  • Ինչո՞ւ խելքը մարդ ունի։
  • Ինչո՞ւ մազը մարդ ունի։
  • Ինչո՞ւ ղեկը մեքենա ունի։
Posted in Uncategorized

Տարօրինակ հարցեր

(Ջաննի Ռոդարի)

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Continue reading “Տարօրինակ հարցեր”