Posted in Բնագիտություն 4

Ջրի շարժումը օվկիանոսում

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում:

Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակընթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ: Continue reading “Ջրի շարժումը օվկիանոսում”

Posted in Հայրենագիտություն 4

Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի

Հայոց պատմության մեջ, հայերի հարմար այս երեք մարդիկ շատ կարևոր դեր են ունեցել: Գրիգոր Լուսավորչի օրորք հայերը քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանկներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմության»-ից մեզ են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, բնօրրանի, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին: Continue reading “Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի”

Posted in Մաթեմատիկա 4

Մարտի 31

1.Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ. + 5տ.  +2մ.  կարգային գումարելիների գումարին։

 

6502

 

652

 

6052

 

6520

 

2. Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։

 

10

 

18

 

19

 

20

 

3. Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։

 

60

 

360

 

120

 

80

 

4. Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45*52, 45852

 

1

 

3

 

4

 

9

 

5. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։

 

45, 1230, 2465, 4180, 42321

 

60, 245, 870, 355, 9870, 10000

 

10, 100, 280, 456, 9875

 

90, 545, 320, 4186, 5242 Continue reading “Մարտի 31”

Posted in Մայրենի Լեզու 4

Ոսկի քաղաքը

(ՀՆԴԿԱԿԱՆ)

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։ Continue reading “Ոսկի քաղաքը”

Posted in Մայրենի Լեզու 4

Նախադասության տեսակներն ըստ արտասանության երանգի

Ըստ արտասանության երանգի նախադասությունները լինում են պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Նախադասություններ կան, որոնցով ինչ-որ բան են պատմում: Դրանք պատմողական նախադասություններ են:

Օրինակ՝ Զուգվել են կրկին անտառ ու այգի: Թռչունները երամ-երամ մեր աշխարհից հեռացան:

Նախադասություններ էլ կան, որոնցով ինչ-որ բան են հարցնում: Դրանք հարցական նախադասություններ են: Հարցում արտահայտող բառի վրա դրվում է հարցական նշան (՞): Հարցական նշանը դրվում է բառի այն ձայնավորի վրա, որտեղ հարց տալիս բարձրանում է ձայնի ելևէջը: Սովորաբար դա լինում է բառի վերջին վանկի ձայնավորը՝ ինչո՞ւ, իսկապե՞ս, ինչպե՞ս, ինչպիսի՞, որտեղի՞ց, գնացի՞ր, հասկանո՞ւմ ես և այլն: Բայց, օրինակ, միթե բառի ճիշտ արտասանությւնը պահանջում է հարցական նշանը դնել առաջին վանկի ձայնավորի վրա՝ մի՞թե:

Օրինակ՝ Տանիքներին ո՞վ է սավան փռել այս գիշեր:

Այն նախադասությունները, որոնցով ինչ-որ բան են հրամայում, հանձնարարում կամ խնդրում, կոչվում են հրամայական նախադասություններ: Հրաման արտահայտող բառի վերջինվանկի ձայնավորի վրա դրվւմ է շեշտ (՛)՝ խոսի՛ր: Եթե հրամայական նախադասությունը արգելում է ինչ-որ բան անել, շեշտը դրվում է մի մասնիկի վրա՝ մի՛ խոսիր: Շեշտ ունեցող բառը արտասանվում է կտրուկ և ուժեղ հնչերանգով:

Օրինակ՝ Ուրիշի ունեցածին աչք մի՛ դիր:

Իսկ այն նախադասությունները, որոնցով բացականչությամբ ուրախություն, ցանկություն, զարմանք, ափսոսանք, վախ, ցավ կամ հիացմունք են արտահայտում, կոչվում են բացականչական նախադասություններ: Բացականչություն արտահայտող բառի վերջին վանկի ձայնավորի վրա դրվում է բացականչական նշան (՜): Բացականչական նշան ունեցող բառը երկար է արտասանվում:

Օրինակ՝ Ի՜նչ անուշ է, սիրուն գարնան այն անձրևը խելագար…. Continue reading “Նախադասության տեսակներն ըստ արտասանության երանգի”

Posted in Մայրենի Լեզու 4

Նախադասություն

Նախադասություն

Երբ մենք խոսում ենք կամ գրում ենք, մեր մտքերը արտահայտում ենք ոչ թե առանձին բառերով, այլ բառերի շարքերով:

Բառերի այն շարքը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:

Յուրաքանչյուր նախադասություն սկսվում է մեծատառով, իսկ վերջում դրվում է վերջակետ:

Նախադասություն կազմող բառերը կոչվում են նախադասության անդամներ:

Նախադասության կարևոր, անհրաժեշտ անդամները կոչվում են նախադասության գլխավոր անդամներ:

Նախադասության կազմի մեջ մտնող մյուս բոլոր անդամները կոչվում են նախադասության երկրորդական անդամներ:

Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս գործողություն կատարող առարկան, կոչվում է ենթակա:

Ենթական պատասխան է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս, թե ի՞նչ է անում, ի՞նչ է լինում ենթական, կոչվում է ստորոգյալ:

Ստորոգյալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և նման այլ հարցերի:

Ենթական և ստորոգյալը միշտ միասին են լինում, նրանք անբաժան են: Ենթակային առաջադրվող հարցը տրվում է ստորոգյալի հետ: Ստորոգյալին առաջադրվող հարցը տրվում է ենթակայի հետ:

Ենթակայի կատարած գործողությունը կարող է արտահայտվել ոչ միայն մեկ բառով, այլ երկու բառերի կապակցությամբ: Օրինակ՝ ճամփա ընկնել, մեջ ընկնել:

Նախադասության երկրորդական անդամները կոչվում են լրացումներ: Continue reading “Նախադասություն”

Posted in Մայրենի Լեզու 4

Գործնական աշխատանք 5

1.Կետադրի՛ր տեքստը:
Ողջ ամառը ճպուռը չի աշխատում: Նա միայն երգում է, պարում, խաղում և ուրախանում: Երբ գալիս է ձմեռը, ճպուռը մնում է տխուր, անօգնական: Նա դիմում է մրջյունին. խնդրում է իրեն կերակրել: Բայց մրջյունը հրաժարվում է:

2Մեկ բառով գրի՛ր:

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող- մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3. Փորձիր այլ բառով կամ բառերով բացատրել.

Ճանապարհ դնել-ճանապարհել
Հավի խելք ունենալ-հիշողություն չունենալ
Ասեղների վրա լինել-անհանգիստ
Լեզուն կապ ընկնել-զարմանալ
Չեմ ու չում անել-իրեն թանկացնել
Իրար հետ շուն ու կատու լինել-կռվել, թշնամի լինել

Posted in Մայրենի Լեզու 4

Գործնական աշխատանք 4

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։
Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.
-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

2. Կարդա՛ և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար:

Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:

Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:

Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:

Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա: – Ամենահետաքրքիրն է, որովհետև այնտեղ տարին շատ դանդաղ է անցնում: